«Նապոլիի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինեյը Սերիա Ա-ում իր դեբյուտային մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն։
28-ամյա ֆուտբոլիստը նեապոլիտանական ակումբ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2024 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում Սերիա Ա-ում անցկացրած 34 հանդիպմանը ՄաքՏոմինեյը խփել է 12 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
Շոտլանդացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է։ Նա «Յունայթեդի» ավագ թիմի կազմում անցկացրել է 255 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 29 գոլ և կատարելով ութ գոլային փոխանցում։