«Նապոլիի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինեյը ճանաչվել է Սերիա Ա-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Իտալիայի ընթացիկ առաջնության 34 հանդիպմանը շոտլանդացին խփել է 12 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
28-ամյա ֆուտբոլիստը նեապոլիտանական ակումբ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2024 թվականի ամռանը։
«Ռոմայի» դարպասապահ Միլե Սվիլարը ճանաչվել է Իտալիայի առաջնության լավագույն դարպասապահ։ Նա մասնակցել է Ա Սերիայի այս մրցաշրջանի բոլոր հանդիպումներին մինչ այս։
«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին ճանաչվել է Սերիա Ա-ի 2024/25 մրցաշրջանի լավագույն պաշտպան՝ երկրորդ մրցաշրջանն անընդմեջ։
«Միլանի» կիսապաշտպան Տեջանի Ռեյնդերսը ճանաչվել է Իտալիայի առաջնության 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։
«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին ճանաչվել է Իտալիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի լավագույն հարձակվող․ նա այս մրցաշրջանում դարձել է 25 գոլի հեղինակ։
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ճանաչվել է Իտալիայի առաջնության 2024/2025 մրցաշրջանի լավագույն մարզիչ։
«Կոմոյի» 20-ամյա կիսապաշտպան Նիկո Պասը ճանաչվել է Իտալիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ 2024/2025 մրցաշրջանի ավարտին։
Հիշեցնենք, որ «Նապոլին» դարձավ Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի չեմպիոն․ սա ակումբի 4-րդ չեմպիոնական տիտղոսն է։