Բրազիլացի վինգեր Ռաֆինյան նոր պայմանագիր է ստորագրել «Բարսելոնայի» հետ, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականը։
«Ես ասել եմ իմ հարազատներին, որ երազում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»։ Հույս ունեմ, որ կկարողանամ դա անել՝ ցուցադրելով իմ լավագույն խաղը», — ասել է Ռաֆինյան ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
28-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբում հանդես է գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 56 խաղի, խփել 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում՝ օգնելով թիմին նվաճել Իսպանիայի առաջնության, Գավաթի և Սուպերգավաթի տիտղոսները։