Սերիա Ա-ն հրապարակել է մրցաշրջանի ավարտին անհատական մրցանակների թեկնածուների անունները։ Լիգայի լավագույն ֆուտբոլիստի անունը կհայտարարվի մայիսի 23-ին։ Նա կընտրվի այն ֆուտբոլիստներից, ովքեր կճանաչվեն լավագույնն իրենց համապատասխան դիրքերում։
Լավագույն դարպասապահ՝ Դավիդ Դե Խեա (Ֆիորենտինա), Վանյա Միլինկովիչ-Սավիչ (Տորինո), Միլե Սվիլար (Ռոմա);
Լավագույն պաշտպան՝ Ալեսանդրո Բաստոնի (Ինտեր), Ալեսանդրո Բուոնջորնո (Նապոլի), Նունո Տավարեշ (Լացիո);
Լավագույն կիսապաշտպան՝ Նիկոլո Բարելա (Ինտեր), Սքոթ ՄաքՏոմինեյ (Նապոլի), Տեջանի Ռեյնդերս (Միլան);
Լավագույն հարձակվող՝ Մոյզե Քին (Ֆիորենտինա), Ռիկարդո Օրսոլինի (Բոլոնիա), Մատեո Ռետեգի (Ատալանտա);