Երիտասարդ անգլիացի մարզիչ Ուիլ Սթիլը հիանալի է դրսևորել իրեն Ֆրանսիայում, և հայտնի է դարձել, թե որտեղ կարող է շարունակել կարիերան հաջորդ մրցաշրջանում։
TalkSPORT-ը հաղորդում է, որ Սթիլը առաջադեմ բանակցություններ է վարում «Սաութհեմփթոնի» հետ, որն այս մրցաշրջանի ավարտին ուղևորվեց Չեմպիոնշիփ։
Իվան Յուրիչի հեռանալուց հետո ակումբը նոր մարզիչ է փնտրում, և ակումբուն կարծում են, որ Սթիլը կարող է օգնել նրանց վերադառնալ Պրեմիեր լիգա։
Սթիլը իր վերջին մրցաշրջանն անցկացրեց «Լանսում»՝ Լիգա 1-ում զբաղեցնելով ութերորդ տեղը։ Այնուամենայնիվ, նա հայտարարեց Անգլիա վերադառնալու մասին՝ կնոջ համար, ով վերջերս հաղթահարել է քաղցկեղը։
Մինչ «Լանսը» 32-ամյա անգլիացին հաջողությամբ մարզել էր «Ռեյմսը»։