«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Սերիա Ա-ի չեմպիոնական տիտղոսի համար մրցավազքի մասին։
«Մենք մոտ ենք չեմպիոնությանը, բայց պետք է վերջին քայլը անենք՝ տանը, մեր երկրպագուների առջև։ Դժվարություններով լի մրցաշրջան էր, բայց մենք երբեք չենք բողոքել։ Բարեբախտաբար, մրցաշրջանն ավարտվում է։ Եվ այնուամենայնիվ, մենք շարունակում ենք պայքարել։ Հուսով եմ՝ տղաները կկարողանան նվաճել այս Սկուդետտոն։
Հաղթանակը կլինի պարգև այս մրցաշրջանում ներդրածս ամեն ինչի համար. ես ամեն ինչ արել եմ։ Շատ հոգնած եմ, հազիվ եմ հասնում առաջնության ավարտին։
Նեապոլը հիանալի վայր է՝ մեծ կիրքով և խանդավառությամբ, բայց շատ բարձր սպասելիքներով՝ երբեմն ավելի բարձր, քան թիմի իրական հնարավորություններն են», — Կոնտեի խոսքերն է մեջբերել լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։