Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն և «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարմիր քարտեր ստացան։
Կոնտեն հեռացվեց խաղադաշտից «Պարմայի» (0:0) հետ հանդիպման 90+1-րդ րոպեին, իսկ Ինձագին՝ «Լացիոյի» (2:2) հետ հանդիպման 88-րդ րոպեին։
Այսպիսով, երկու մարզիչներն էլ բաց կթողնեն եզրափակիչ տուրը, որում կորոշվի երկրի չեմպիոնը։
«Նապոլին» 79 միավորով մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է, իսկ «Ինտերը»՝ 78 միավորով երկրորդ տեղում։
Վերջին 38-րդ տուրում «Նապոլին» կընդունի «Կալյարիին», իսկ «Ինտերը» կհանդիպի «Կոմոյի» հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան մայիսի 25-ին։