Կլաուդիո Ռանիերին որպես մարզիչ անցկացնում է իր 500-րդ հանդիպումը Սերիա Ա-ում։ 73-ամյա իտալացու գլխավորությամբ «Ռոման» 37-րդ տուրում ընդունում է «Միլանին»:
Ռանիերիի Սերիա Ա-ում նորամուտից մինչև նրա 500-րդ հանդիպումը պահանջվեց 34 տարի և 251 օր, ինչը ցանկացած մարզչի համար ամենաերկար ժամանակահատվածն է։
Ռանիերին նաև Նիլս Լիդհոլմի հետ միասին այն երկու մարզիչներից մեկն է, ովքեր երեք տարբեր տասնամյակներում գլխավորել են «Ռոման»։
Իտալիայում Ռանիերին մարզել է նաև այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Նապոլին», «Ֆիորենտինան», «Յուվենտուսը» և «Ինտերը»։
Ռանիերին հասցրել է աշխատել նաև Իսպանիայում (Վալենսիա, Ատլետիկո), Անգլիայում (Չելսի, Լեսթեր, Ֆուլհեմ, Ուոթֆորդ) և Ֆրանսիայում (Մոնակո, Նանտ):