«Սևիլյայի» մարզչական շտաբի անդամ Լուսի Մարտինը խոսել է իսպանական ակումբի հնարավոր հետաքրքրության մասին Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի նկատմամբ։
«Թիկնիզյանի մասին կարող եմ միայն ասել, որ նա բարձրակարգ խաղացող է, և նրա նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական ֆուտբոլում։ Ես չեմ կարող ավելին ասել «Սևիլյայի» հնարավոր մտադրությունների վերաբերյալ»,- Մարտինի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե անդալուզյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը ժամանակին գլխավորել է նաև Հայաստանի ազգային հավաքականը, ցանկանում է 26-ամյա խաղացողին տեսնել «Սևիլյայի» կազմում։
Թիկնիզյանի գործող պայմանագրի ժամկետը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսը։ Transfermarkt-ի տվյալներով՝ Նաիրի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 միլիոն եվրո։