«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է կատալոնական ակումբի հետաքրքրությունը հարձակվողներ Լաուտարո Մարտինեսի և Նեյմարի նկատմամբ:
«Նրանցից ո՞ր մեկը կլիներ «Բարսելոնայի» լավագույն ձեռքբերումը: Երկուսն էլ․ այն պատճառով, որ նրանք լավ խաղացողներ են:
Ես չեմ կարող չհավանել այդպիսի զիլ ֆուտբոլիստներին: Նեյմարը դրանցից մեկն է: Բայց դուք պետք է հասկանաք, թե ինչն է հնարավոր, իսկ ինչը`ոչ:
Մենք գիտենք, որ այս խաղացողները արժեն մեծ գումարներ, և նրանց մեր թիմ բերելը հեշտ չի լինի»,- մեջբերում է Սետյենին Goal-ը:
Սետյենը նաև նշել է, որ հույսը դնում է կատալոնացիների կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի վրա, ով վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում»: