Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը վնասվածքի պատճառով բաց կթողնի Իսպանիայի Պրիմերայի 36-րդ տուրի՝ «Մալյորկայի» հետ խաղը։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղում (3:4) խաղացողը վնասել է ձախ ազդրի մկանը։ Նա կարողացել է ավարտել այդ խաղը, չնայած անհարմարությանը։ «Ռեալի» մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել և կիսապաշտպանին չի ներառել առաջիկա խաղի հայտացուցակում։ Դիասը, հավանաբար, բաց կթողնի նաև Լա Լիգայի 37-րդ տուրի՝ «Սևիլյայի» հետ մայիսի 18-ին կայանալիք խաղը։
Այս մրցաշրջանում Բրահիմ Դիասը 50 խաղում խփել է վեց գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ «Ռեալ Մադրիդը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը (75 միավոր):