Նեյմարը և Կազեմիրոն կարող են վերադառնալ Բրազիլիայի հավաքական՝ Կարլո Անչելոտիի գլխավորությամբ։ Նրանք երկուսն էլ 2023 թվականից հավաքականում հանդես չեն եկել։
Այսօր Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան պաշտոնապես հայտարարեց իտալացուն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
Globo Esporte-ի փոխանցմամբ՝ Անչելոտին ոչ պաշտոնական զրույց է ունեցել Նեյմարի հետ, որի ընթացքում նա հստակեցրել է, որ «Սանթոսի» հարձակվողը կարևոր կլինի Բրազիլիայի հավաքականի համար առաջիկա Աշխարհի առաջնությունում։ Միևնույն ժամանակ, մարզիչը որևէ խոստում չի տվել Նեյմարին, այլ միայն իմացել է բրազիլացու ազգային հավաքականի վերաբերյալ ծրագրերի մասին։
Հաղորդվում է նաև, որ Անչելոտին շփվել է Կազեմիրոյի հետ, որի հետ նախկինում աշխատել է «Ռեալ Մադրիդում»։ Մասնագետը ցանկություն է հայտնել հույս դնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի վրա՝ որպես ազգային հավաքականի առաջատարներից մեկի։
Անչելոտին նաև տեղեկություններ է խնդրել «Բետիսի» վինգեր Անտոնիի, «Մոնակոյի» պաշտպան Կաիո Էնրիկեի և «Լիլի» հարձակվող Ալեսանդրոյի մասին։