«Լիվերպուլը» օգնում է քաղաքի եկեղեցիներից մեկին սնունդով ապահովել կարիքավորներին և տարեցներին՝ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ: Ըստ Reuters-ի, ակումբը անվճար սնունդ է տրամադրում ակումբի մարզադաշտի հարևանությամբ գտնվող եկեղեցուն, որտեղ կամավորները հինգշաբթի օրը կերակուր են պատրաստում կարիքավորների համար:
Սովորաբար մարդիկ սնվում են եկեղեցու դահլիճում: Այնուամենայնիվ, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով կամավորները նաև մարզադաշտ են բերում սնունդը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայում մրցաշրջանը դադարեցվել էր մարտի 13-ին ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ապրիլի 3-ին դադարն անորոշ ժամանակով երկարացվեց: Մրցաշրջանի ավարտից 9 տուր առաջ «Լիվերպուլը» 25 միավորով առջևում է երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Սիթիից», որն ունի նաև պահեստային մեկ խաղ իր ակտիվում: