Ազատ ոճի ըմբիշ, 61 կգ քաշային Մանվել Խնձրցյանը բրոնզե մեդալ է նվաճել Իրանում կայացած Թախտիի գավաթի խաղարկությունում:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 4-3 հաշվով առավելության է հասել իրանցի Էրֆան Ջաֆարեյանի նկատմամբ։ Մինչ այդ Խնձրցյանը երեք հաղթանակ է տարել, սակայն պարտվել է կիսաեզրափակչում։