«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան ասել է, որ կատալոնական ակումբի ակադեմիան երբեք չի կարողանա այնպիսի ոսկե սերունդ դաստիարակել, որը 2000-ականների սկզբին էր: Այդ ժամանակաշրջանի կատալոնիական ակումբի ակադեմիայի շրջանավարտներն էին Ինյեստան, ինչպես նաև Չավին, Կառլես Պույոլը, Վիկտոր Վալդեսը, Լիոնել Մեսսին, Ժերար Պիկեն, Սերխիո Բուսկետսը:
«Այս սերունդը նորից չի կրկնվի: Ակումբի պատմության մեջ եղել են տարբեր դարաշրջաններ: Երիտասարդ խաղացողները առաջին թիմ տեղափոխվեցին, երբ թիմի արդյունքները վատն էին, և նրանք ստիպված էին դիմել երիտասարդությանը: Դա տեղի ունեցավ իմ ժամանակ:
Մենք երկար տարիներ ապրել ենք այս ակումբում. Մենք մեծացել ենք այստեղ, ընդգրկվել առաջին թիմ և այնտեղ մնացել 10, 12, 15 տարի, դարձել ավագներ: Մենք բոլորս այնտեղ ձևավորվել ենք որպես անհատներ: Դժվար կլինի կրկնել նման բան անել, ոսկե սերունդը երբեք չի կրկնվի: Մենք խոսում ենք լավագույն խաղացողներով համալրված «Բարսելոնայի» դարաշրջանի մասին», — Ինիեստայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
2002 թվականից մինչև 2018 թվականը Ինիեստան խաղում էր «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում: Թիմի հետ միասին նա 4 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 9 անգամ հաղթել նաև ազգային առաջնությունը: Այժմ Անդրեսը ելույթ է ունենում ճապոնական Վիսել Կոբեում:
