Այս մրցաշրջանում «Ֆեներբահչեի» բոլոր 31 խաղերում թիմը դուրս է եկել տարբեր մեկնարկային կազմերով, և լրագրողները որոշել են այդ առիթով հարց ուղղել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին։ Պորտուգալացի մասնագետը, ինչպես միշտ, պատասխանել է իր յուրահատուկ հումորով։
«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչը, թեթև հեգնանքով, հայտարարել է, որ կազմն ընտրում է խաղացողների նկարներով մետաղադրամներ նետելով։ Ովքեր մնում են սեղանի վրա, խաղում են մեկնարկային կազմում, իսկ ովքեր ընկնում են հատակին, մնում են պահեստայինների շարքում։
«Ես ունեմ 25 մետաղադրամ։ Նետում եմ դրանք օդ։ Սեղանին մնացածներն են դուրս գալիս մեկնարկային կազմում։ Հատակին ընկածները գնում են պահեստայինների նստարան։ Ահա այսպես եմ անում։ Շաբաթվա ընթացքում ես զվարճանում եմ։ Ամեն օր այցելում եմ Ստամբուլի գիշերային ակումբներ, եղանակ եմ ստեղծում։ Իսկ երբ գալիս է կազմ ընտրելու պահը, նետում եմ խաղացողների դեմքերով մետաղադրամները։ Այն 11-ը, որոնք մնում են սեղանին, նրանք են խաղում։ Ամեն ինչ շատ պարզ է», – ասել է Մոուրինյուն մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ պորտուգալացի մարզիչը համաձայնություն է տվել աշխատելու իր ազգային հավաքականի հետ։