«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան խոսել է Լոնդոնի «Արսենալի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին։
«Ցավում եմ «Արսենալի» համար։ Նրանց երկրպագուներն անվերջ սպասում են ու շարունակում հավատալ։ «Արսենալը» նման է մի մարդու, որը շատ բան է խոստանում, բայց երբեք չի պահում իր խոստումը։ Կամ ինչպես ընդհատված սեքսը, երբ ամեն ինչ պետք է հասնի հաճույքի գագաթնակետին, բայց հանկարծ ընդհատվում է»։
Մայիսի 7-ին Լոնդոնի «Արսենալը» պարտվեց ֆրանսիական ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում (1:2, առաջին խաղ՝ 0:1) և դուրս մնաց մրցաշարից՝ զրկվելով ակումբի պատմության մեջ երկրորդ անգամ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։ Նախկինում լոնդոնցիներն այն հասել էին 2006 թվականին։