Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է պայմանագիր կնքել Ջոբ Բելինգհեմի հետ։ Ինչպես հաղորդում է Get German Football News-ը, գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը, ինչպես նաև մարզիչներ Սեբաստիան Կելը և Լարս Ռիկենը մեկնել են Անգլիա։
Նրանք պատրաստվում են «Սանդերլենդի» կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ բանակցություններ վարել։
Ջոբի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո, ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև այլ ակումբներ։
Հիշենք, որ անգլիացու ավագ եղբայրը՝ Ջուդ Բելինգհեմը, «Բորուսիայում» է հանդես եկել մինչ «Ռեալ» տեղափոխվելը։