«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է թիմի գլխավոր աստղի՝ պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի հետ կապված իր ծրագրերը։
Այս մասին հաղորդում է ESPN-ը։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, ակումբի ղեկավարությունը պատրաստվում է մերժել 30-ամյա կիսապաշտպանի վերաբերյալ ցանկացած առաջարկ, որը կգա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ֆերնանդեշի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը»։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։