«Ինտեր Մայամիի» համասեփականատերը Դեյվիդ Բեքհեմը գովեստի խոսքեր է ասել Լամին Յամալի մասին։
«Իմ կարծիքով, ոչ ոքի չի կարելի համեմատել Մեսսիի հետ, բայց Յամալն ամենամոտն է նրան բոլոր այն ֆուտբոլիստներից մեջ, որոնց ես տեսել եմ։
Ես հավատում եմ, որ մի օր նա կկարողանա հասնել Լեոյին։ Այսպիսի ֆուտբոլիստները լինում են միայն 20-30 տարին մեկ։
Նա արդեն 100 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում։ Նա մեծացել է Բարսելոնայում, անցել է ակադեմիայով և հիանալի երիտասարդ ֆուտբոլիստ է», — CBS Sports-ին ասել է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը և «Ինտեր Մայամիի» համասեփականատերը։