Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» 3:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։
Խաղից առաջ «ազնվականները» չեմպիոնական միջանցք կազմեցին «Լիվերպուլի» ֆուտբոլիստների համար։
Հանդիպման հաշիվը բացեց Էնցո Ֆերնանդեսը 3-րդ րոպեին։ 56-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն ուղարկեց Ջարել Կուանսան։ 85-րդ րոպեին Վիրջիլ վան Դայկը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն երկրորդ խաղակեսին ավելացված 6-րդ րոպեին Քոուլ Պալմերը հաշիվը դարձրեց 3:1` անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակը