Սլովակիայի առաջնության շրջանակում այսօր «Սլովանը» սեփական հարկի տակ հաղթեց «Ժիլինային»՝ 4-3։
Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Տիգրան Բարսեղյանը՝ փոխարինվելով 85-րդ րոպեին։
Այսպիսով, այս հանդիպումից հետո «Սլովանը» մրցաշարային աղյուսակում անհասանելի դարձավ մրցակիցների համար և 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Սլովակիայի առաջնության չեմպիոն։
«Սլովանը» 26-րդ անգամ է իր պատմության մեջ դառնում առաջնության հաղթող՝ ներառյալ Չեխոսլովակիայի առաջնությունը։