Իսպանացի մարզիչ Խուլեն Լոպետեգին ստանձնել է Կատարի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
Այդ մասին հայտնում է տեղի Ֆուտբոլի ֆեդերացիան։
Մասնագետի պայմանագիրը Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի հետ կգործի մինչև 2027 թվականը։
Կատարի հավաքականն Աշխարհի առաջնության որակավորման երրորդ փուլի A խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը։