«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին վերսկսել է մարզումները թիմի հետ, հաղորդում է Sky Sports-ը։
Իսպանացին չի խաղացել սեպտեմբերի 22-ից ի վեվր, երբ Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում (2:2) աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք ստացավ։
Ռոդրին «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն է․ նրա բացակայության ընթացքում «Սիթին» լուրջ ճգնաժամի մեջ է հայտնվել և երկար տարիների ընթացքում առաջին անգամ լուրջ պայքար չի մղել Պրեմիեր լիգայի տիտղոսի համար։ Չեմպիոնական տիտղոսը, որը «Քաղաքացիները» պահել էին վերջին չորս մրցաշրջանների ընթացքում, այս տարի փոխանցվեց «Լիվերպուլին»։