«Միլանը» ցանկանում է ամեն գնով թիմում պահել Ալեսիո Ռոմանյոլիին, գրում է CalcioMercato-ն։
«Ռոսոներիները» փորձելու են նոր պայմանագիր առաջարկել 25-ամյա ֆուտբոլիստին, ում գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։
Լոնդոնի «Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում Ռոմանյոլիի նկատմամբ, ինչն էլ անհանգստացնում է «Միլանին»։
«Միլանում» հույս ունեն, որ Ռոմանյոլին չի հեռանա։ Ընթացիկ մրցաշրջանում նա 29 հանդիպման է մասնակցել։