«Ռեալ Մադրիդի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է կարիերան շարունակել թուրքական «Գալաթասարայում», հաղորդում է AS-ը: Այնտեղ նա կարող է վերամիավորվել ազգային հավաքականում իր խաղընկեր Ալեքսանդր Զինչենկոյի հետ, որը խաղում է «Արսենալում»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ստամբուլը ներկայացնող ակումբը փոխարինող է փնտրում դարպասապահ Ֆեռնանդո Մուսլերայի համար, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կփոխի թիմը։ Դիտարկվում է Յան Օբլակի («Ատլետիկո») թեկնածությունը, իսկ «Գալաթասարայը» արդեն բանակցություններ է վարում։ Թեկնածուների թվում են նաև Լունինը և Ինյակի Պենյան («Բարսելոնա»):
Թուրքական ակումբը նաև ցանկանում է ուժեղացնել իր կազմը Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպաններ Քևին Դե Բրույնեի և Իլկայ Գյունդողանի միջոցով։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել «Գալաթասարայի» կողմից մեկ այլ ուկրաինացու՝ Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի նկատմամբ հետաքրքրության մասին։ Այսպիսով, երկու ուկրաինացիներն էլ կարող են խաղալ թուրքական թիմում նոր մրցաշրջանից, եթե այս տրանսֆերները տեղի ունենան։