Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը ընդգծել է, որ իրենց լիգան ֆինանսական կայուն է։
«Անգլիայի Պրեմիեր լիգայից հետ չմնալու համար մենք ստիպված կլինենք գումար կորցնել: ԱՊԼ-ում ակումբները ծախսում են, ներդրում չեն անում։
Ես հիշում եմ, որ COVID-ի ժամանակ մենք հայտնել ենք 1 միլիարդ եվրոյի կորուստներ, որոնք վերականգնելու համար կպահանջվի չորս տարի։ Այժմ պարզ է, որ դա այդպես էր: Մեր լիգան ձգտում է ֆինանսական կայունության՝ պահպանելով Fair Play-ի սկզբունքները:
Բացառությամբ կոնկրետ լծակների ազդեցությունից, որոնք խեղաթյուրել են թվերը, մենք ֆինանսապես կայուն առաջնություն ենք, և մեր ակումբները կորուստներ չեն կրում»,- մեջբերում է Լա լիգայի նախագահին Marca-ն։