Սեսկ Ֆաբրեգասը բավականին լավ աշխատանք է կատարում «Կոմոյում»: Նա օգնեց թիմին դուրս գալ Ա Սերիա, իսկ այժմ թիմը լավ է հանդես գալիս էլիտայում: Կարծես թե կողմերի միջև համագործակցությունը կշարունակվի։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ իսպանացի մասնագետը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում մնալ ներկայիս թիմում։
Ֆաբրեգասը ամռանը կհանդիպի ակումբի ղեկավարության հետ և պատրաստ է երկարաձգել պայմանագիրը, չնայած Ա Սերիայի այլ ակումբների և «Լայպցիգի» հետաքրքրությանը:
Ֆաբրեգասի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև գերմանական թիմը և հանդիպում է անցկացրել նրա հետ, սակայն Սեսկը ներկա պահին մտադիր չէ հեռանալ։