Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատասխանել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի քննադատությանը առաջնության խաղերի ծանրաբեռնված և խիտ ժամանակացույցի վերաբերյալ:
Մասնավորապես, գերմանացի մասնագետը նշել է, որ նմանատիպ խնդիրներ կան միայն Իսպանիայում:
«Ինչո՞ւ նա չի բողոքում ՈւԵՖԱ-ին, որը կարող է նույն օրը կազմակերպել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները: Ինչո՞ւ են նրանք միշտ բողոքում Լա լիգայից: Այս օրացուցային գերբեռնվածությունը՝ ներմուծելով Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափ, մենք փնտրում ենք լավագույն լուծումը բոլոր ակումբների համար, այլ ոչ թե մեկ, երկու, երեք կամ չորս թիմերի»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Relevo-ն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչում «Բարսելոնան» կհանդիպի Միլանի «Ինտերին»։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 6-ին։