Պորտուգալիայի հավաքականի և մի շարք եվրոպական գրանդների նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» և «Ինտերի» սպասվող դիմակայության մասին։
««Բարսելոնան» և «Ինտերը» տարբեր ոճի թիմեր են։ Բայց նա, ով մտածում է, թե Սիմոնե Ինձագին ապավինում է միայն պաշտպանությանը, լրջորեն սխալվում է»,- ասել է Ֆիգուն, որը ժամանակին հանդես է եկել ինչպես կատալոնական, այնպես էլ միլանյան ակումբների կազմում։
Հիշեցնենք՝ առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին «Բարսելոնայի» հարկի տակ, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 6-ին Միլանում։
«Բարսելոնա» – «Ինտեր» զույգի հաղթողը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կմրցի «Արսենալ» – ՊՍԺ զույգի հաղթողի հետ։