«Բարսելոնայի» երեք խաղացողներ լարված հարաբերություններ ունեն թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ խոսքը Հեկտոր Ֆորտի, Անսու Ֆատիի և Ֆերան Տորեսի մասին է։ Նշվում է, որ նրանք համարում են, թե մարզիչն անարդարացիորեն սահմանափակում է իրենց խաղային պրակտիկան։ Բացի այդ, նշվում է նաև, որ նրանք հրաժարվել են սեղմել գերմանացի մասնագետի ձեռքը Լա Լիգայի 32-րդ տուրում «Սելտայի» դեմ կայացած խաղից հետո (4:3)։
Ընթացիկ մրցաշրջանում Հեկտոր Ֆորտը կատալոնացիների կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ առանց գոլի։ Անսու Ֆատին անցկացրել է 9 հանդիպում և չի դարձել ոչ մի արդյունավետ գործողության հեղինակ։ Ֆերան Տորեսը 40 խաղում դարձել է 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։