«Բարսելոնայի», «Բավարիայի» և «Լիվերպուլի» նախկին իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան հայտնել է, թե ում է համարում այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
«Պեդրին անհավանական խաղացող է, և ես անձամբ նրան համարում եմ ոչ միայն աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը, այլ ընդհանրապես լավագույն ֆուտբոլիստներից մեկը, գուցե նույնիսկ լավագույնը»,– Տիագոյի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները։
Պեդրին ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում անցկացրած 50 խաղում խփել է 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։