Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե ով է պաշտպանելու «սերուցքայինների» դարպասը «Բարսելոնայի» դեմ կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։
«Ո՞վ է խաղալու եզրափակչում։ Կուրտուան և Լունինը պատրաստ են, սակայն ես չեմ բացառում նաև Ֆրան Գոնսալեսի տարբերակը, քանի որ նա նույնպես պատրաստ է»,– Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Նշենք, որ եզրափակիչը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։