«Միլանի» և Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար պաշտպան Կաֆուն նշել է, թե որ խաղացողն է, ըստ իրեն, արժանի 2025 թվականին «Ոսկե գնդակի» մրցանակը ստանալուն։
«Ռաֆինյան վաղուց է արժանի «Ոսկե գնդակը» ստանալուն։ Այս մրցաշրջանում դա առավել քան ակնհայտ է՝ հաշվի առնելով նրա ելույթները և այն, թե ինչ է նա անում ոչ միայն Լա Լիգայում, այլև Չեմպիոնների լիգայում»,– Կաֆուի խոսքերն է մեջբերում իսպանական Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Ռաֆինյան կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։