«Միլանի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկոս Կաֆուն խոսել է «Ռեալի» այս մրցաշրջանի խաղի և արդյունքների մասին։
Նշենք, որ «սերուցքայինները» դուրս մնացին Չեմպիոնների լիգայից, սակայն դեռ հնարավորություն ունեն հաղթելու Իսպանիայի առաջնությունն ու երկրի գավաթը։
«Ես նախապաշարմունքներ չունեմ «Ռեալի» նկատմամբ: Սա «Ռեալն» է: Այն թիմը, որից վախենում են, թիմ, որն ամեն ինչ վերցնում է իր ձեռքը: Այո, նրանք դուրս մնացին Չեմպիոնների լիգայից, բայց դա չի նվազեցնի մրցակցի վախը: Սա «Ռեալն» է: Հաջորդ մրցաշրջանում նրանք ամբողջ ուժով կխաղան, ես դրանում կասկած չունեմ»,- Կաֆուի խոսքերն է մեջբերում իսպանական Marca առցանց հրատարակությունը։