«Միլանի» նախկին պաշտպան Մարկոս Կաֆուն ասել է, որ կցանկանար տեսնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ իտալացի մասնագետը կարող է լքել «սերուցքայիններին» ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
«Հիանալի կլիներ տեսնել Անչելոտիին Բրազիլիայի հավաքականի ղեկին: Ես նրա հետ աշխատել եմ «Միլանում» հինգ տարի, այնպես որ ես գիտեմ, թե նա ինչ կարող է բերել ազգային թիմ: Կառլոն հիանալի մարզիչ է, յուրաքանչյուր թիմ ուրախ կլինի տեսնել նրան:
Պետք է սպասել ու տեսնել, թե ինչ որոշում կկայացնեն մեր ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավարները։ Հուսով եմ, որ այս հարցը հնարավորինս արագ կլուծվի»,- Կաֆուի խոսքերն է մեջբերում իսպանական Marca առցանց հրատարակությունը։