Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը հայտարարել է, որ ակումբը պետք է «բարձրանա» մրցաշրջանի ավարտից հետո: Ավելի վաղ մադրիդյան ակումբը դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայից՝ քառորդ եզրափակիչում երկու անգամ պարտվելով «Արսենալին» (0:3, 1:2):
«Հիմա մեր պահն է: Ժամանակն է ոտքի կանգնելու: Դա այն է, ինչ դուք պետք է անեք, երբ Չեմպիոնների Լիգայում նման ծանր հարված եք ստանում: Մեզ մեծ մարտահրավեր է սպասվում. առաջնությունը և Իսպանիայի գավաթի եզրափակիչը վտանգված են, և ժամանակն է քայլ առաջ կատարել, բարձրանալ և փորձել տիտղոսներ նվաճել», — ասել է Կարվախալը Laureus World Sports Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ:
Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է տարվա թիմ 2025 թվականի Laureus World Sports Awards մրցանակաբաշխության ժամանակ։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 21-ին Մադրիդում։ Կարվախալը և նրա թիմակից Լուկա Մոդրիչը մրցանակը ստացել են աշխարհի նախկին առաջին թենիսիստ Ռաֆայել Նադալի ձեռքից։
Մադրիդի «Ռեալը» 69 միավորով երկրորդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։ Առաջին տեղում գտնվող «Բարսելոնան» ունի 73 միավոր։ Թիմերը կհանդիպեն Իսպանիայի գավաթի եզրափակիչում ապրիլի 26-ին։