Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է Laureus-ի վարկածով 2024 թվականի աշխարհի լավագույն մարզական թիմ։
Մադրիդյան ակումբը մրցանակ է ստացել Laureus World Sports Academy-ից՝ անցյալ տարի ունեցած նվաճումների համար։
2024 թվականին Մադրիդի «Ռեալը» դարձավ Իսպանիայի չեմպիոն, հաղթեց Չեմպիոնների լիգան և Աշխարհի ակումբային առաջնությունը։
Մրցանակի համար պայքարում էին նաև «Բարսելոնայի» կանանց թիմը, Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը, ինչպես նաև «Բոստոն Սելթիքս» բասկետբոլի թիմը և Ֆորմուլա 1-ից McLaren թիմը։