Լավագույնն ենք Եվրոպայում՝ թիմային հաշվարկով, մեդալների քանակով․ Մեր մարզիկների արդյունքները ծանրամարտի ԵԱ-ում — Armsport.am
7.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

    Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

    Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

    Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

    Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

    Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

    Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

    Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

            Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

            Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

            Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

            Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

            Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

            Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

            Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Էլինա Ավանեսյանը 40-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Լավագույնն ենք Եվրոպայում՝ թիմային հաշվարկով, մեդալների քանակով․ Մեր մարզիկների արդյունքները ծանրամարտի ԵԱ-ում

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, ԾԱՆՐԱՄԱՐՏ, Հեղինակային
                  21.04.25 / 21:54
                  0

                  Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները լավագույնն են թիմային հաշվարկով այսօր ավարտված Եվրոպայի առաջնությունում, որը կայացավ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։

                  Տղամարդկանց հավաքականը երկամարտի արդյունքներով 7 մեդալ է նվաճել՝ երկու ոսկե, երեք արծաթե ու երկու բրոնզե մեդալ։ Կանանց հավաքականը երեք արծաթե մեդալ է նվաճել։

                  Ոչ պաշտոնական հաշվարկով մեր մարզիկները նվաճել են ընդհանուր 27 մեդալ՝ 7 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե՝ երկամարտի արդյունքներով + փոքր մեդալ։ Բոլոր մեդալների ոչ պաշտոնական ընդհանուր հաշվարկում Հայաստանն առաջատարն է ԵԱ-ում, այդ թվում առաջատարն ենք նաև երկարամարտի արդյունքներով նվաճած մեդալների ընդհանուր հաշվարկում՝ 10 մեդալ։ Նշենք, որ պաշտոնական թիմային հաշվարկում տղամարդկանց և կանանց արդյունքները հաշվվում են առանձին։

                  ԵԱ-ում ոսկե մեդալներ նվաճեցին Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը։

                  Լուսանկարը՝ WFA

                  Այսօր ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրն էր և այն եզրափակվեց գերծանր տղամարդկանց պայքարով: Այստեղ Հայաստանը կներկայացնում էր Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը: Վարազդատը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 200 կգ, հետո 210 կգ, իսկ երրորդ փորձը՝ 218 կգ, արդեն չստացվեց, բայց միևնույնն է, նա զգալի՝ 20 կգ առավելություն ուներ հրում վարժությունից առաջ մոտակա մրցակցի նկատմամբ։ Լալայանը փոքր ոսկի նվաճեց այս վարժությունում։ Հրում վարժությունում Լալայանը ևս նվաճեց փոքր ոսկին` 240 կգ արդյունքով, և երկու վարժություններում 450 կգ ընդհանուր արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը։

                  Լուսանկարը՝ WFA

                  Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր, 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Մոլդովայում կայացած Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 411 կգ արդյունք: Կարապետյանը կարիերայում երկրորդ անգամ է հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Առանձին վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է ոսկե մեդալներին: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 185 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 226 կգ:

                  Լուսանկարը՝ WFA

                  Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն էլ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 406 կգ արդյունքով: Պոկում վարժությունում նա, երրորդ մոտեցմամբ գլխավերևում պահելով 181 կգ կշռող ծանրաձողը, արժանացել է այս վարժության արծաթե մեդալին: Հրում վարժությունում Մարտիրոսյանը 225 կգ արդյունքով դարձյալ արծաթե մեդալ է նվաճել:

                  Լուսանկարը՝ WFA

                  Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի ներկայացուիցիչ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկամարտի 343 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունում Հարությունյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ երեք հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահելով 158 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում Հարությունյանը միայն մեկ մոտեցում է հաջող կատարել՝ բարձրացնելով 185 կգ կշռող ծանրաձողը։

                  Լուսանկարը՝ WFA

                  Ապրիլի 16-ին, տղամարդկանց 73 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը։ Իր համար նոր քաշային կարգում Սահակյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ և դարձավ բրոնզե մեդալակիր։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 185 կգ և դարձավ նաև այս վարժության բրոնզե մեդալակիր։ Երկամարտում՝ 338 կգ ընդհանուր արդյունքով, Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

                  Լուսանկարը՝ WFA

                  Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգի պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց հաջորդաբար 165 կգ, 170 կգ և 173կգ: Այս վարժությունում Դավիթը դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց միայն 203 կգ: Այս ձևում ևս Դավիթը երրորդն էր: Երկամարտի 376 կգ արդյունքով` Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:

                  Լուսանկարը՝ WFA

                  Ապրիլի 14-ին տղամարդկանց պայքարում 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր։ Չոլակյանը պոկում վարժությունում բարձրացրեց միայն 124 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժության ժամանակ նա գլխավերևում պահեց 151 կգ: Այս ձևում Չոլակյանը 4-րդն է: Երկամարտի 275 կգ արդյունքով` Չոլակյանը առաջին մեդալն է նվաճում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում` դառնալով բրոնզե մեդալակիր:

                  102 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը անմասն են մնացել մեդալներից։ Աղանյանը երկամարտի 380 կգ (175+205) արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Պետրոս Պետրոսյանը երկամարտում ցույց է տվել 370 կգ արդյունք (165+205 կգ) և զբաղեցրել է 5-րդ տեղը։

                  Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 89 կգ քաշային Մնացական Աբրահամյանը պոկում և հրում վարժություններում ոչ մի հաջող մոտեցում չի ունեցել:
                  Աբրահամյանն իր նորամուտն է նշել մեծահասակների առաջնություններում:

                  Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:

                  Լուսանկարը՝ WFA

                  Ապրիլի 14-ին կանանց 55 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը, և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելլա Յայլյանը։ Ի դեպ, Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդուհի: Ալեքսանդրան պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ: Գրիգորյանն այս վարժությունում 6-րդն էր: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց միայն 117 կգ և այս վարժությունում նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 202 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Այս քաշային կարգում մեր ընտրանու մյուս ներկայացուցիչը՝ Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, 88 կգ, 90 կգ: Այս ձևում Յայլյանը 5-րդն էր: Հրում վարժությունում Իզաբելլան բարձրացրեց միայն 103 կգ: Հրում վարժությունում նա 8-րդն է: Երկամարտում մեր ծանրորդը գրանցեց 193 կգ և գրավեց 6-րդ տեղը:

                  Լուսանկարը՝ WFA

                  Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ23 տարեկանների կրկնակի հաղթող, աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալին արժանացել է երկամարտի 246 կգ արդյունքով։ 22-ամյա Գյուրջյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երեք մոտեցումները և 106 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը։ Հրում վարժությունում դարձյալ 3 հաջող մոտեցմամբ գլխավերևում պահել է 140 կգ կշռող ծանրաձողն ու փոքր արծաթե մեդալ նվաճել։ Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Տաթև Հակոբյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։ Նա հաջող է կատարել բոլոր 3 մոտեցումները, գլխավերևում պահել է նախ 102, ապա 106 և 110 կգ կշռող ծանրաձողերը։ Երկամարտում նա միայն 4-րդն էր։

                  Լուսանկարը՝ WFA

                  Ապրիլի18-ին պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք: Հայաստանի կանանց ընտրանու անդամ Աննա Ամրոյանը պոկում վարժության ժամանակ բարձրացրեց 95 կգ և 100 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը բարձրացրեց 126 կգ ու 131 կգ: Այս վարժությունում Աննան նվաճեց բրոնզե մեդալ: Երկամարտի 231 կգ արդյունքով` Ամրոյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է: Հայաստանի հավաքականից Միլենա Խաչատրյանը պոկեց 95 կգ: Հրում վարժությունում Խաչատրյանը հաջորդաբար բարձրացրեց 121 կգ, 128 կգ, 131 կգ: Այս ձևում Միլենա Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 226 կգ արդյունքով` Միլենան 6-րդն է:

                  Գերծանր քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Մերի Թումասյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց` 90 կգ, 95 կգ, 98 կգ: Հրումում Մերին բարձրացրեց 110 կգ ու 116 կգ: Երկամարտի 214 կգ արդյունքով Մերի Թումասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է: Ընտրանու մյուս ներկայացուցիչը` Ջուլիետա Ավանեսյանը, պոկում վարժությունում բարձրացրեց 80 կգ և 86 կգ: Հրումում Ջուլիետա Ավանեսյանը հրաժարվեց հետագա պայքարից` մեջքի վնասվածքի պատճառով:

                  Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին, կանանց 81 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը և պատանիների Եվրոպայի չեմպիոն Մարգարիտա Առաքելյանը: Հայաստանի ընտրանու ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 100 կգ: Հրումում Էմման բարձրացրեց միայն 130 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով Պողոսյանը զբաղեցրեց 5-րդ տեղը Եվրոպայի առաջնությունում: Կանանց 81 կգ քաշայինների խայքարում մեր մյուս ներկայացուցիչ՝ Մարգարիտա Առաքելյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 91 կգ և 95 կգ: Հրումում նա բարձրացրեց 116 կգ: Երկամարտի 211 կգ արդյունքով Մարգարիտա Առաքելյանը Եվրոպայում 10-րդն է:

                  Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը:

                  Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները հայրենիք կվերադառնան ապրիլի 23-ին` ժամը 03:55-ին, Վիեննա-Երևան չվերթով, հայտնում է Հայաստանի Ծանրամարտի հավաքականի մամուլի ծառայությունը։

                  Թեգեր: ծանրամարտԾանրամարտի ԵԱԾանրամարտի Եվրոպայի առաջնություն
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Մուհամադ Ջալուդը վերընտրվել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

                  25.05.25

                  Նոր քաշային կարգեր ծանրամարտում

                  15.05.25

                  Միջազգային ծանրամարտի ֆեդերացիան հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանին

                  04.05.25

                  Պատանիների և երիտասարդների ԱԱ․ Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ ունի

                  04.05.25

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Հալանդն ու ընկերները չնկատեցին Իտալիային, Խորվաթիան քարը քարի վրա չթողեց Ջիբրալթարից

                  00:41 / 07.06.25

                  Բասկետբոլ․ Հայաստանի հավաքականն այս գիշեր ԱՄՆ-ում կխաղա Կոստա Ռիկայի հետ

                  00:23 / 07.06.25

                  Ոսկե գնդակը պետք է ստանա նրանցից մեկը. Տեբաս

                  00:15 / 07.06.25

                  Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ․ Կոսովոյում արձագանքել են իրենց հաղթանակին

                  00:13 / 07.06.25

                  Մարզիչն ասաց, որ եթե հանգիստ խաղայի՝ երկու կամ երեք գոլ կխփեի․ Զաբերժյա

                  23:58 / 06.06.25

                  Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիգերիայի հետ

                  23:55 / 06.06.25

                  Ֆլիկը Բարսելոնայի ղեկավարությանը համոզել է չվաճառել խաղացողներից մեկին

                  23:30 / 06.06.25

                  Ջոն վան՛տ Սխիպն ասել է՝ որ դեպքում կարող ենք ուժեղ հավաքական ունենալ

                  23:28 / 06.06.25

                  Չելսին պատրաստ է 75 միլիոն եվրո վճարել Բարսելոնայի ֆուտբոլիստի համար

                  23:15 / 06.06.25

                  🎥 Հաղթական հաշիվը պահել չստացվեց․ Հայաստանը արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

                  22:52 / 06.06.25

                  Թոմաս Ադորյանը նորամուտն է նշում Հայաստանի հավաքականում

                  22:37 / 06.06.25

                  Գասպերինին բացատրել է՝ ինչու է որոշել գլխավորել Ռոման

                  22:30 / 06.06.25

                  Մբապեն կփորձի վրեժ լուծել բոլորից ակումբային ԱԱ-ում․ Տրեզեգե

                  22:15 / 06.06.25

                  Հայաստանի Մ-21 հավաքականն ընկերական երկրորդ խաղում պարտվեց Կիպրոսին

                  21:37 / 06.06.25

                  🎥 Սպերցյանը տուգանայինից կատարած փայլուն հարվածով գրավում է Կոսովոյի դարպասը

                  21:33 / 06.06.25

                  Screenshot

                  Թիկնիզյանի և Սպերցյանի գոլերի շնորհիվ հաղթում ենք Կոսովոյին

                  21:28 / 06.06.25

                  Դանի Ալվեսը տեղափոխվում է ռուսական ակումբ. հայտնի են մանրամասները

                  21:15 / 06.06.25

                  Ջորկաեֆի գլխավորությամբ առաջին խաղում Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց

                  20:48 / 06.06.25

                  Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

                  20:38 / 06.06.25

                  Պաշտոնական․ Տոտենհեմը հեռացրեց 17 տարվա մեջ առաջին տիտղոսը նվաճած մարզչին

                  20:30 / 06.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.