Էդ Շիրանը «Իպսվիչի» հետ հանդիպումից հետո Դեկլան Ռայսին իր ստորագրությամ կիթառ է նվիրել: «Արսենալի» կիսապաշտպանը շնորհակալություն է հայտնել երգչին՝ սոցցանցում հրապարակելով նվերի լուսանկարը։
Շիրանն իր կիթառի վրա գրել է. «Դեկլան: Նվագիր այն հաջորդ անգամ, երբ կտեսնեմ քեզ, և մենք միասին կերգենք: Հզոր տուգանային հարվածներ ես կատարում»:
Ավելի վաղ Ռայսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում տուգանային հարվածներից երկու անգամ գրավել էր Մադրիդի «Ռեալի» դարպասը։
Հիշեցնենք, որ ամռանը Շիրանը դարձավ «Իպսվիչի» համասեփականատեր։