«Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիո Կոնսեյսաոն մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
50-ամյա պորտուգալացին թիմը գլխավորել է 2024 թվականի դեկտեմբերին։ Նրա գլխավորությամբ «Միլանը» բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, 11 հաղթանակ է տարել, հինգ անգամ ոչ-ոքի գրանցել և ութ հանդիպում պարտվել։
Աղբյուրի համաձայն՝ թիմից կհեռանա նաև գլխավոր մարզչի հայրենակից Ժոաո Ֆելիքսը, ով վարձավճարով տեղափոխվել է «Չելսիից»։
«Միլանը» 33 հանդիպումից հետո 51 միավորով 9-րդն է Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: