Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի խաղի մասին Լա լիգայի 32-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղից հետո, որն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ մադրիդցիների։
«Նա հիանալի խաղացող է, որն ունի իր վարպետության հիանալի մոտեցումը: Երկրորդ խաղակեսի ընթացքում նա ցույց տվեց իր արժեքը խաղադաշտում՝ զգալիորեն հոգնեցնելով «Ատլետիկի» խաղացողներին: Գոլ խփելու նրա ձգտումը և մի քանի հիանալի փոխանցումները խաղի առանցքային պահերն էին: Վերջին մի քանի շաբաթները դժվար էին նրա և ամբողջ թիմի համար: Ինձ դուր եկավ, թե ինչպես նա ինչպես հաղթահարեց իրավիճակը, և նրա վերաբերմունքը, անկասկած, կօգնի մեզ առաջիկա հանդիպումներում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: