Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս մրցել է «Բոլոնյայի» հետ և հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին ընդունած գոլի պատճառով զիջել մրցակցին։
Հանդիպման միակ գնդակը տանտերերի կազմում հեղինակել է Ռիկարդո Օրսոլինին՝ մկրատաձև փայլուն հարվածով դառնալով գոլի հեղինակ։
Միլանյան թիմի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Նա իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 65-րդ րոպեին։ Մխիթարյանը 39-րդ րոպեին նաև զգուշացվել է դեղին քարտով։