Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել 102 կգ քաշային տղամարդիկ, որտեղ Հայաստանը ուներ 2 ներկայացուցիչ՝ Արա Աղանյանն ու Պետրոսյանը, որոնք սակայն անմասն են մնացել մեդալներից։
Աղանյանը երկամարտի 380 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը։ Պոկում վարժության ընթացքում նա գլխավերևում պահել է 170 կգ և 175 կգ, իսկ հրումի ժամանակ միայն` 205 կգ:
Պետրոս Պետրոսյանը երկամարտի 370 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը։ Նա պոկել է 165 կգ և հրել 205 կգ կշռող ծանրաձողերը:
18:00-ից պայքարի դուրս կգան Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն ու Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը, որոնք հանդես կգան 109 կգ քաշային կարգում։
Մրցումային օրվա վերջում մրցահարթակ դուրս կգան 87 կգ քաշային Տաթև Հակոբյանն ու Լիանա Գյուրջանը։ Նրանց մեկնարկը 21։00-ից է։