«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Արրիգո Սակին կոչ է արել Մադրիդի «Ռեալին» չշտապել ազատվել Կառլո Անչելոտիից՝ չնայած Չեմպիոնների լիգայից թիմի դուրս մնալուն: «Ռեալը» պարտվել է «Արսենալին» երկու խաղերում (0:3, 1:2), ինչը քննադատություն է առաջացրել 65-ամյա մասնագետի հասցեին:
«Գիտե՞ն այդ մարդիկ, թե ով է Անչելոտին և ինչ է նա նվաճել: Նա ֆուտբոլի մաեստրո է՝ ոչ միայն իր տիտղոսների, այլև մարդկային որակների շնորհիվ: «Ռեալը» պետք է լավ մտածի, նախքան նրանից բաժանվելը», – La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է Սակին:
Նա նաև ընդգծել է, որ Անչելոտին այս մրցաշրջանում բախվել է բազմաթիվ մարտահրավերների, ներառյալ վնասվածքները, որոնք ստիպել են նրան խաղեր անցկացնել առանց թիմի հիմնական պաշտպանների: Սակիի խոսքով՝ մեղադրել միայն Անչելոտիին անարդար է, և «Ռեալը» պետք է գնահատի նրա ավանդը: