«Բարսելոնան» Լա Լիգայի 32-րդ տուրում հուզիչ խաղում 4:3 հաշվով հաղթանակ տոնեց «Սելտայի» նկատմամբ: Կատալոնական ակումբը, չնայած 1:3 հաշվով հետ մնալուն, կարողացավ ետ բերել խաղը և երեք միավոր վաստակել: Հանդիպման հերոսը Ռաֆինյա Դիասն էր, ով դարձավ հաղթական գոլի հեղինակ՝ 90+8-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Ռաֆինյան իր հետքը թողեց նաև խաղի ընթացքում՝ 68-րդ րոպեին խփելով հաշիվը հավասարեցնող գոլը և 64-րդ րոպեին գոլային փոխանցում կատարելով Դանի Օլմոյին: Նրա վճռական գործողությունները «Բարսելոնային» թույլ տվեցին կատարել անհավանական վերադարձ:
Հանդիպումից հետո Ռաֆինյան խոնարհաբար մեկնաբանել է իր դերը խաղում. «Ես հերոս չեմ: Հերոսը մեր ամբողջ թիմն է: Գոլ խփելու համար անհրաժեշտ է, որ թիմը լավ աշխատի ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության մեջ: Մենք միշտ օգնում ենք միմյանց, և եթե այսպես շարունակենք, կշարունակենք հաղթել», – նրա խոսքերն է մեջբերում The Touchline-ը:
Այս հաղթանակը ամրապնդեց «Բարսելոնայի» դիրքերը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում՝ ընդգծելով թիմի մարտական ոգին և Ռաֆինյայի առանցքային դերը: Կատալոնացիները պատրաստվում են առաջիկա մարտահավերներին՝ պահպանելով նույն միասնությունն ու վճռականությունը: