Չեմպիոնշիփի ընթացիկ առաջնության 43-րդ տուրի «Սթոք Սիթի» – «Շեֆիլդ Ուենսդի» խաղում (2:0) արտառոց գոլ է գրանցվել։
Տանտերերի պաշտպան Բեն Ուիլմոտը, նկատելով, որ մրցակցի դարպասապահը ցանկանում է գնդակը արագ մտցնել խաղի մեջ, փորձել է ընդհատել փոխանցման ճանապարհը, ինչի արդյունքում դարձել է յուրահատուկ գոլի հեղինակ։