«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Աստոն Վիլայի» ելույթների մասին։
Ավելի վաղ Ունայ Էմերիի թիմը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպմանը 3-2 հաշվով հաղթել էր ֆրանսիական ՊՍԺ-ին։
«ՊՍԺ-ն լավն էր, բայց «Աստոն Վիլան», որն այժմ 7-րդն է, ցույց տվեց, որ կարող է հաղթել ՊՍԺ-ին: Եվ մենք հանդես ենք գալիս այսպիսի լիգայում»,- մեջբերում է Սլոտին Football London-ը։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարից՝ 1/8 եզրափակիչում ընդհանուր հաշվով պարտվելով նույն ՊՍԺ-ին։