Անգլիական «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակչի՝ լեհական «Լեգիայի» հետ պատասխան խաղում կրած պարտությունը 1։2 հաշվով (ընդհանուր՝ 4։2): «Չելսիի» միակ գոլը խփել է Կուկուրելյան։
«Ամենակարևորն այն է, որ մենք հասանք կիսաեզրափակիչ և պայքարում ենք Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար: Իհարկե, մենք ցանկանում ենք հաղթել բոլոր հանդիպումներում: Կարծում եմ, այս անգամ խաղացինք նույն կերպ, ինչպես նախորդ խաղերում. պահեր ստեղծեցինք, գոլեր չխփեցինք, հետո հեշտ գոլեր բաց թողեցինք:
Երկու հեշտ գոլ բաց թողեցինք, բայց դա որպես արդարացում չենք կարող օգտագործել։ Մենք «Չելսին» ենք և ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։ Փորձում եմ ամեն կերպ օգնել թիմին։ Այս մրցաշրջանում ես գոլեր խփելու հնարավորություն եմ ունեցել և ուրախ եմ դրա համար, բայց, ինչպես ասել եմ, ես նախընտրում եմ հաղթել հանդիպումները, քան գոլ խփել»,- Կուկուրելյայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։