Եվրոպա լիգայի շրջանակում հայտնի են դարձել կիսաեզրափակչի վերջին մասնակիցները։
Քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Լացիոն» սեփական հարկի տակ ընդունել է նորվեգական «Բուդյո-Գլիմտին» և հիմնական ժամանակում երկու անպատասխան գնդակ ուղարկել հյուրերի դարպասը։ Առաջին խաղն ավարտվել էր «Բուդյո-Գլիմտի՝» 2։0 հաշվով հաղթանակով, այսպիսով խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։ Այստեղ արդեն թիմերը փոխանակվել են մեկական գնդակներով և հաղթողը վճռվել է հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի ուժեղ են գտնվել նորվեգական թիմի ֆուտբոլիստները՝ 2։3։
Եվրոպա լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Լացիո»-«Բուդյո-Գլիմտ» ՝ 3։1 (11մ․՝ 2։3)
Գոլը՝ Վալենտին Կաստելյանոս (21′), Տիյանի Նոսլին (90+3′), Բուլայե Դիա (100′) — Անդրեաս Հելմերսեն (109′)
Հեռացում՝ չկա — Հելմերսեն (120′)
Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում «Բուդյո-Գլիմտը» մրցի կմրցի «Տոտենհեմի» հետ, որը քառորդ եզրափակչում հաղթահարել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» արգելքը։
Հանդիպման միակ գնդակը 43-րդ րոպեին հեղինակել է լոնդոնցիների հարձակվող Դոմինիկ Սոլանկեն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։
Եվրոպա լիգա
«Այնտրախտ» -«Տոտենհեմ»՝ 0։1
Գոլը՝ Դոմինիկ Սոլանկե (43′ -11մ)